Որ զօրէնս սրբութեան պահոց նախ ի դրախտին աւանդեցեր, զոր ոչ պահելով նախաստեղծիցն ճաշակմամբ պտղոյն՝ ճաշակեցին զդառնութիւն մեղաց եւ մահու, վասն որոյ շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ճաշակել զքաղցրութիւն Քոց պատուիրանաց:
Սուրբ պահքի օրենքը նախ դրախտի մեջ ավանդեցիր, որ նախաստեղծները պտուղի ճաշակմամբ չպահելով, մեղքի և մահվան դառնությունը ճաշակեցին, ուստի Տեր, պատվիրաններիդ քաղցրությունը ճաշակել շնորհիր մեզ:
Մեծի Պահոց շրջանի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Օրվա կանոնի Օրհնությունը մեզ հիշեցբում է մահվան դառնության ճաշակամն, և հայտնում Քրիստոսի միջոցով կրկին Դրախտ վերադառնալու մասին:
Ադամի անկումը դրախտում, որ տեղի ունեցավ իր ինքնակամ որոշմամբ` նույն մեր ինքնակամ որոշմամբ էլ, իր հետ միասին` մենք մերկացանք աստվածային շնորհներից, արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից: Այսպիսով խախտվեց նաև պահեցողության պատվիրանը:
Դրախտի դարպասները փակվեցին մարդու առջև՝ արգելելով մեղավորության, անկատարության ներկայությունը կատարյալ դրախտում: Սակայն Քրիստոս Աստված Իր աշխարհ գալով՝ դեպի դրախտ վերադարձի հույսը վառեց մարդկանց հոգիներում՝ Իր երկու շատ կարևոր տնօրինական նախախնամությոամբ: Քառասնօրյա Հիսուսը տաճար եկավ և Նրա առջև բացվեցին տաճարի արևելյան դռները, որոնք հավիտենապես փակված էին: Եվ ինչպես մարգարեն է ասում՝ այն միայն պետք է բացվեր Փրկչի առաջ, երբ նա տաճար գար: Եվ մարդիկ՝ ովքեր ջահերը ձեռքներին տաճար էին գնում ասում էին. <<Տերը տաճար եկավ>>: Երկրորդ անգամ տաճարի վարագույրները վերևից պատռվեցին և Խորանը բացվեց, երբ Խաչյալն Քրիստոս հաղթեց աշխարհին՝ Խաչի վրա բևեռված:
Այդպիսով Տերը հնարավոր դարձրեց շարականի աղոթը, որ աղերսելով երգում ենք Արտաքսման Կիրակիի օրը: