Հուշ-երեկո Պրֆ. Վահագն Տատրյանի մահվան չորրորդ տարելիցի առթիվ

Կիրակի, օգոստոս 13ին Պոլսահայ Միությունը ոգեկոչեց Պրոֆ. Վահագն Տատրյանի՝ ականավոր Ցեղասպանագետի մահվան չորրորդ տարելիցը: Հուշ-երեկոյի ընթացքում շքանշանի տրվեց Պրոֆ. Մայքլ Պազիլրին: 

Պրոֆ. Պազիլրին հայտնի է իր Ցեղասպանությունների կանխարգելման, ինչպես նաև մարդկային արժանապատվության խթանման աշխատություններով: 

Միջոցառմանը, Արևմտյան Թեմի Առաջնորդ` Տեր Հովնան արքեպս. Տերտերյանին ներկայացրեց Տեր Զավեն քհն. Մարկոսյանը, ով Տեր Ղևոնդ քհն. Քիրազյանի հետ միասին նախ հոգեհանգստյան արարողություն կատարեցին, որին հաչջորդեց նաև խաղողօրհնության կարգը: