Գալստյան Կիրակի
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիարակի։ Այս կիրակին Տիրոջ՝ Հոսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է։ Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի։
Մեծի Պահոց շրջանն իր ամբողջության մեջ հոգևոր ճանապարհորդություն է՝ սկսած մարդկային մեղանչումից մինչև հատուցում։ Այն լավագույնս նկարագրված է Արտաքսման կիրակիից մինչև Գալստյան կիրակի ներառյալ։ Ամեն մեկ ավետարանական դրվագ, վեց կիրակիների միջոցին, շարունակաբար այս գիտակցությունն է զարգացնում հավատացյալի մոտ։ Գիտակցում կատարված մեղքի, և գիտակցում դրանից ձեռփազատման կամքի անհրաժեշտության։
Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ, ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինի սով, համաճարակ ու երկրաշարժեր։ Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13
Sunday of the Advent
The Sixth Sunday of Great Lent is called the Sunday of the Advent. This Sunday teaches us about the first Advent of Christ – His Incarnation: His Holy Birth when God became Man. This proved the Truth found in the Scriptures that by the coming of the Savior, a second chance was given to mankind to be guided on the path leading towards salvation.
This Sunday also symbolizes the Second Advent. In the Gospels and Apostolic Letters there are many references dedicated to the Second Advent, where our Lord warns us about His return. “…Watch out and do not let anyone fool you. Many men, claiming to speak for me, will come and say, “I am the Messiah!” and they will fool many people. You are going to hear the noise of battles close by and the news of battles far away… Countries will fight each other; kingdoms will attack one another. There will be famines and earthquakes everywhere… And you will be hated by all nations for my Name’s sake… Many false prophets will appear and fool many people. Such will be the spread of evil that many people’s love will grow cold. But whoever holds out to the end will be saved” (Mt 24:4-13).