Եւ երբոր Երուսաղեմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց, Եւ ասեց նորանց. գնացէք այդ գիւղը, եւ շուտով այնտեղ մի էշ կ’գտնէք կապած, եւ մի աւանակ նրա հետ:. Արձակեցէք բերէք ինձ մօտ։ Եւ եթէ մէկը բան ասի ձեզ, ասեցէք, թէ Նրանք Տիրոջը պէտք են. Եւ նա շուտով կ’ուղարկի նրանց։
«Եվ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. և ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրա: Եվ նրանք, որ առաջից ու հետևից էին գնում, աղաղակում էին և ասում. «Ովսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնյա՜լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղությո՜ւն՝ երկնքում և փա՜ռք՝ բարձունքներում»:
Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է. Ասացէք Սիօնի դստերը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած>>։
Հեզությունը Քրիստուսի թագավորական հատկանիշներից մեկն է, որ Զաքարիան նշում է իր մարգարեության մեջ:
Քրիստոս չեր գալիս մարդկանց իրեն ծառայեցնելու: Նա գալիս էր մարդկանց ծառայելու, նա տարբեր էր բոլոր թագավորներից: Նա անմահ թագավորն էր, որ արդեն խոնարհվել էր երկինքների բարձրությունից իր արարածներին օգնելու, որպեսզի փրկվեն նրանք:
Նա չեր գալիս իշխելու, նա գալիս էր Իր երկնային զորությամբ, իր Արարչի զորությամբ մարդկանց ազատելու մեղքի, չարության կապանքներից: