Այս առակի կինը տկար է և անօգնական, քանի որ այրի է: Ոմանք չարաշահել ենփոխհարաբերություններն իր հետ , իսկ անպատասխանատու դատավորը ձգելովդատավարության ըմթացքը անօրենությամբ էր գործում՝ մտածելով որ մեկ այդ կինը կհոգնի և այլևս իրեն հանգիստ կթողնի։ Ինչպես առակի այրին, մենք հոգևորապես թույլ ենք և անօգնական, եւ ինչպես այրի կինը մենքևս կանգնելու ենք երկնավոր մեր դատավորի առաջ՝ հայցելու Իր արդար դատաստանը։ Ուրեմն պետք է պահպանենք մեր հավատքը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ Հիսուսը մեզ ամբողջովին կազատի չարից: Առակի անարդար դատավորը՝ լոկ իբրև դատավոր է ներկայացված առակում, այլխնես մաորևէ ձևով համեմատելի չէ Աստծո հետ, այլ ավելին՝ նա Աստծուն հակադրելի է: ԱրդարությանԱստվածը հանդուրժում է անարդարներին՝ ժամանակ տալով նրանց դարձի գալու համար: Տերը մի օր փառքով կգա՝ դատելու ողջերին և մահացածներին: Սպասում ենք վերջնականդատաստանի այդ օրվան։ Եկեք աղոթենք և աշխատենք Տիրոջ թագավորության երկնքումպատվավոր տեղի համար: Այս առակը պետք է հասկանալ Հիսուսի Երկրորդ Գալստյան ուսմունքի շրջամակներուն։ Նույնիսկ եթե մենք տանջվում ենք առակի այրու պես՝ անհուսության ու դժվարությումների մեջ, մենք պետք է համբերատար լինենք և պահպանենք մեր հավատքը, մինչև որ մեր աղոթքներըպատասխանվեն այս կյանքում, իսկ եթե ոչ՝ մինչև մեր կյանքի վերջը կամ մինչև ԵրկրորդԳալուստը Քրիստոսի։ Այս առակը կարող եք կարդալ՝ Ղուկաս 18:1-8 Sunday of the Judge The lady in this…