Sunday of the Prodigal Son

Անառակ Որդու Կիրակի

Անառակ Որդին`առակի մեջ կրտսեր որդին, որ իր բաժինը պահանջեց հորից խորհրդանշում է այն, որ Աստծո զավակները ամեն մեկն   իր հերթին զանազան աստվածային շնորհների ժառանգորդներ են։ Ամեն մեկս մերն ենք համարում մեզ հատուկ ընդունակությումներ, շնորհալի կարողություններ ու որոշակի ունեցվածք, և միշտ խնդրում ենք մեր Աստծուն, որ այդ ամենը պահպանվի մեզ համար։  

Աստված որոշակի ժամանակահատվածում, շատ առատորեն է բաշխում այդ ամենը մարդուն, իսկ մենք գնալով ավելի ենք հաստատվում մեր սեփականատիրական զգացողությունների մեջ, փոխարեն գնահատենք և շնորհակալ լինենք այն ամենի համար ինչ որ ունենք՝ զարգացնելով ու ավելացնելով աստվածային  պարգևները։

Անառակ Որդու նման, մեր անձնական վաստակն ու ձեռքբերումն ենք համարում այդ ամենը, որտեղ էլ սկսվում է մեր ձախողումների սկիզբը։ Աննկատ ձևով սկսում ենք ծախսել այդ ամենը` տեղը ոչնչով լրացնելով` չանդրադառնալով, որ մեր վերաբերմունքով կտրում ենք մեզ կյանքի աղբյուրից, որ է մեր երկնավոր Հայրը։ Ինչպես Անառակ, Որդին հեռացավ իր հոր տնից՝ կտրելով իրեն հայրական օրհնությունից ու պաշտպանությունից։ 

Եվ վերադառնում ենք միայն այն ժամանակ, երբ մեր անիրավությունը պատժում է մեզ, երբ մենք հասկանում ենք, որ աստվածային շնորհին՝ շնորհ պետք է ավելացվի  հավատարմությամբ, հեզությամբ ու հավատքի գործերով։ 

Այլապես սովի ենք մատնվում ինչպես Անառակ Որդին: Եվ այդ սովը հոգևոր սովի մասին է: Ինչպես մարգարեն է ասում. <<Ահա օրեր պիտի գան և ես սով պիտի ուղարկեմ այդ երկիր, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ Խոսքը լսելու սով>>: (Ամոս Ը 11)

Եվ Աստված, որ տեսնում է մեր վերադարձը համարում է, որ կորսված էինք՝ գտնվեցինք, մեռած էինք՝ հարություն առանք: 

This Sunday the Armenian Church is remembering Jesus’ parable of the Prodigal Son, found in Luke chapter 15.

Calling this parable the ‘Parable of the Prodigal Son,’ is saying something important in how we as Armenians view this parable.  After all, the ‘prodigal son’ is not the only character in the story.  There is also the oldest son: the jealous one who remained at home.  Then there is the father, a figure which represents the merciful love of our Heavenly Father.

During Great Lent, the tradition of the Armenian Church invites us to humbly identify as the prodigal son.  For the path to oneness with God, and the peace and joy that He offers, does not come to us through selfishness but through heartfelt humility.  Not partial humility, but full humility.  In other words, to be full of God’s spirit, we need to empty ourselves of every drop of sin and pride we cling to, so that He can fill us with His Spirit. Our Heavenly Father anxiously awaits our return to Him.  A return that can be easy, provided we abandon the weight of the sin we carry with us.  

Արտաքսման Կիրակի

Որ զօրէնս սրբութեան պահոց նախ ի դրախտին աւանդեցեր, զոր ոչ պահելով նախաստեղծիցն ճաշակմամբ պտղոյն՝ ճաշակեցին զդառնութիւն մեղաց եւ մահու, վասն որոյ շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ճաշակել զքաղցրութիւն Քոց պատուիրանաց:

Սուրբ պահքի օրենքը նախ դրախտի մեջ ավանդեցիր, որ նախաստեղծները պտուղի ճաշակմամբ չպահելով, մեղքի և մահվան դառնությունը ճաշակեցին, ուստի Տեր, պատվիրաններիդ քաղցրությունը ճաշակել շնորհիր մեզ:

Մեծի Պահոց շրջանի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Օրվա կանոնի Օրհնությունը մեզ հիշեցբում է մահվան դառնության ճաշակամն, և հայտնում Քրիստոսի միջոցով կրկին Դրախտ վերադառնալու  մասին:

Ադամի անկումը դրախտում, որ տեղի ունեցավ իր ինքնակամ որոշմամբ` նույն մեր ինքնակամ որոշմամբ էլ, իր հետ միասին` մենք մերկացանք աստվածային շնորհներից, արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից: Այսպիսով խախտվեց նաև պահեցողության պատվիրանը: 

Դրախտի դարպասները փակվեցին մարդու առջև՝ արգելելով մեղավորության, անկատարության ներկայությունը կատարյալ դրախտում: Սակայն Քրիստոս Աստված Իր աշխարհ գալով՝ դեպի դրախտ վերադարձի հույսը վառեց մարդկանց հոգիներում՝ Իր երկու շատ կարևոր տնօրինական նախախնամությոամբ: Քառասնօրյա Հիսուսը տաճար եկավ և Նրա առջև բացվեցին տաճարի արևելյան դռները, որոնք հավիտենապես փակված էին: Եվ ինչպես մարգարեն է ասում՝ այն միայն պետք է բացվեր Փրկչի առաջ, երբ նա տաճար գար: Եվ մարդիկ՝ ովքեր ջահերը ձեռքներին տաճար էին գնում ասում էին. <<Տերը տաճար եկավ>>: Երկրորդ անգամ տաճարի վարագույրները վերևից պատռվեցին և Խորանը բացվեց, երբ Խաչյալն Քրիստոս հաղթեց աշխարհին՝ Խաչի վրա բևեռված:

Այդպիսով Տերը հնարավոր դարձրեց շարականի աղոթը, որ աղերսելով երգում ենք Արտաքսման Կիրակիի օրը: